Միացյալ Նահանգների և Եվրոպայի նախկին դիվանագետներն ու քաղաքական փորձագետները մտահոգված են, որ ռուսական միջամտությունը եվրոպական ընտրություններին շարունակում է աճել, և Վաշինգտոնն ու Բրյուսելը պետք է ավելի սերտ համագործակցեն այս հարցի շուրջ:
ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում երեկ անցկացված լսումների ժամանակ ՆԱՏՕ-ում Չեռնոգորիայի նախկին դեսպան Վեսկո Գարչևիչն ակնարկել է իր երկրում 2016 թվականին ձախողված փորձը: Ըստ նրա՝ Ռուսաստանը հովանավորում էր Սերբիայում ռուսամետ մի քաղաքական ուժի՝ փորձելով խոչընդոտել ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությանը:
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նիկոլաս Բըրնսն էլ հավելել է, որ Ռուսաստանը ոչ միայն Չեռնոգորիան է թիրախավորել, այլ նաև Ֆրանսիայում, Նիդերլանդներում և Գերմանիայում վերջերս տեղի ունեցած և առաջիկայում անցկացվելիք ընտրությունները:
Ռիգայում ՆԱՏՕ-ի կողմից ֆինանսավորվող կազմակերպության ղեկավար Յանիս Սարթսն էլ հայտնել է, որ Ֆրանսիայում վերջին ընտրությունները Ռուսաստանի հաքերային հարձակումների լավագույն պատասխանն էին: