Մատչելիության հղումներ

Պենտագոնի հետախուզություն․ Կրեմլում վստահ են, որ ԱՄՆ-ը ցանկանում է փոխել ռեժիմը Ռուսաստանում


ԱՄՆ Պաշտպանական հետախուզության գործակալության տնօրեն Վինսենթ Սթյուարթ, արխիվ
ԱՄՆ Պաշտպանական հետախուզության գործակալության տնօրեն Վինսենթ Սթյուարթ, արխիվ

Կրեմլի առաջնորդները վստահ են, որ Միացյալ Նահանգները ցանկանում է փոխել ռեժիմը Ռուսաստանում, ինչի հետևանքով երկու գերտերությունների միջև լարվածությունը է՛լ ավելի է սրվում: Այս մասին ասված է ԱՄՆ Պաշտպանական հետախուզական գործակալության զեկույցում:

Համաձայն զեկույցի, «Մոսկվան խորը անվստահություն ունի Միացյալ Նահանգների կողմից ամբողջ աշխարհում ժողովրդավարության խթանման գործընթացի նկատմամբ և դա ընկալում է որպես ընդհանուր արժեքների պարտադրանք»:

Չնայած «սառը պատերազմից» հետո Ռուսաստանը հաջողությամբ արդիականացրել է իր ռազմական պաշարը, նշված է զեկույցում, այդուհանդերձ, Մոսկվան անհանգստանում է, թե Միացյալ Նահանգները փորձ կանի միջամտել Ռուսաստանի ներքին գործերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG