Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ն հաղորդում է «Բուլավա» տիպի բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է ատոմային սուզանավից «Բուլավա» տիպի բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին:

Ըստ նախարարության, փորձարկումը կատարվել է հունիսի 26-ին: Բարենցի ծովում «Յուրի Դոլգորուկի» ատոմային սուզանավից արձակված «Բուլավա» հրթիռը խոցել է Ռուսաստանի հեռավոր արևելքում Կամչատկայի թերակղզու զորավարժարանում տեղադրված թիրախները:

12 մետր երկարություն ունեցող «Բուլավա» հրթիռը հարյուր անգամ ավելի հզոր է, քան 1945 թվականին Հիրոսիման ռմբահարած ատոմային ռումբը: Հրթիռի կշիռը գրեթե 40 տոննա է, թռիչքի երկարությունը՝ ութ հազար կիլոմետր և կարող է 6-10 միջուկային մարտագլխիկներ կրել:

Ուկրաինայի արևելքում հակամարտությունը սկսվելուց հետո Ռուսաստանի զինված ուժերն ավելի հաճախ են զորավարժություններ և փորձարկումներ անցկացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG