Մատչելիության հղումներ

Շվեյցարական Ալպերում մեկնարկել են Կիպրոսի հակամարտության կարգավորման բանակցությունները


Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադես, արխիվ
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադես, արխիվ

Շվեյցարական Ալպերում այսօր մեկնարկել է Կիպրոսի հակամարտության կարգավորմանն ուղղված ներկայացուցչական բանակցությունները, որոշ լուրերում այն ներկայացվում է որպես գագաթնաժողով:

Բանակցություններին մասնակցում են Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, կղզու թուրքական մասի առաջնորդ Մուստաֆա Աքընչին, Հունաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, Կիպրոսի հարցով ՄԱԿ-ի բանագնացը և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաններ:

Ավելի քան 40 տարի Կիպրոսը բաժանված է երկու մասի՝ հունական և թուրքական, ինչը տեղի է ունեցել 1974 թվականին թուրքական զորքերի ներխուժման հետևանքով:

Այսօր մեկնարկած բանակցությունները լավ հնարավորություն է համարվում երկարատև հակամարտությունը կարգավորելու համար:

ՄԱԿ-ի բանագնաց Էսպեն Բարտ Էյդեն ասել է, որ հանդիպումը ամենալավ հնարավորությունն է Կիպրոսի վերամիավորման խնդիրը լուծելու համար, բայց նշել է, որ սա հնարավոր է վերջին հանդիպումը չէ, քանի որ մի շարք հարցերում կողմերի տարաձայնությունները պահպանվում են:

Հիմնական տարաձայնությունները վերաբերում են կառավարմանը և անվտանգությանը: Կիպրոսի թուրքերը պահանջում են, որ վերամիավորված Կիպրոսի նախագահը ռոտացիոն կարգով փոխվի, իսկ հունական կողմը պահանջում է, որ Թուրքիանամբողջությամբ դուրս բերի Կիպրոսում տեղակայված իր 30 հազարանոց զորքը և երաշխիքներ տա, որ ապագայում ներխուժում չի լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG