Մատչելիության հղումներ

Լուգանսկի մարզում ուկրաինական զորքերը ռուս զինծառայողի են գերեվարել


Ուկրաինական բանակի զինծառայողները Լուգանսկի մարզում, արխիվ
Ուկրաինական բանակի զինծառայողները Լուգանսկի մարզում, արխիվ

Ռուսաստանի բանակի զինծառայող Վիկտոր Ագեևը Ուկրաինայի արևելքում՝ Լուգանսկի մարզում գերի է ընկել ուկրաինական զորքերին: Նրա մայրը BBC-ին ասել է, որ իր որդին մարտին պայմանագիր է կնքել Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքում ծառայելու համար: Ըստ BBC-ի՝ զինծառայողը գերեվարվել է հունիսի 24-ին Սլավյանոսերբսկի շրջանում:

Ուկրաինայի արևելքում հակամարտությունը սկսվելուց ի վեր պաշտոնական Կիևը պնդում է, որ դրանում ներգրավված են ռուսական բանակի ստորաբաժանումները, ինչը Մոսկվան մշտապես հերքում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG