Մատչելիության հղումներ

Վրաստանը փորձում է պարզել Կոնգոյում գերեվարված օդաչուի ճակատագիրը


Վրաստանի արտգործնախարարության շենքը Թբիլիսիում

Վրաստանի իշխանությունները փորձում են պարզել Կոնգոյում գերեվարված օդաչու Իոսիֆ Օսորաուլիի ճակատագիրը: Այս մասին հայտնում է Վրաստանի արտգործնախարարությունը, նշելով, որ Վրաստանի քաղաքացուն Կոնգոյում գերի էին վերցրել անօրինական զինված խմբավորումները:

Վրաստանը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում դեսպանություն չունի, կապը պահպանվում է Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում Վրաստանի դեսպանատան միջոցով: Հունիսի 26-27-ը ՀԱՀ-ում Վրաստանի դեսպանը այցելել էր Կոնգոյի մայրաքաղաք Կինշասա, հանդիպել Կոնգոյի արտգործնախարարության, զինված ուժերի, ՄԱԿ-ի առաքելության, Կամիր Խաչի միջազգային կոմիտեի պաշտոնյաների հետ: Հանդիպումներում դեսպանին հավաստիացրել են, որ Օսորաուլիի ճակատագիրը պարզելու համար առավելագույն ջանքեր կգործադրվեն:

Ըստ որոշ լուրերի՝ Օսորաուլին անցած մայիսին սպանվել է, բայց Թբիլիսին մինչև հիմա չի կարողանում այդ լուրի հաստատումը կամ հերքումն ստանալ:

Օդաչուն Վրաստանի զինված ուժերի պահեստազորի գնդապետ է, երկու տարի առաջ մեկնել էր Կոնգո, այս տարվա հունվարին գերի էր ընկել ապստամբներին, որոնք 2004 թվականից հակամարտության մեջ են կառավարական զորքերի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG