Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ն հրապարակել է վիճահարույց զեկույցը


Վիճահարույց զեկույցի հեղինակ Մայքլ Գարսիան, հունիս, 2014թ․
Վիճահարույց զեկույցի հեղինակ Մայքլ Գարսիան, հունիս, 2014թ․

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի աշխարհի 2018 և 2022 թվականների առաջնությունների կազմակերպումը ստանձնած Ռուսաստանի և Կատարի գործողությունների վերաբերյալ վիճահարույց զեկույցի ամբողջական տեքստը: Այդ որոշումը հաջորդել է գերմանական Bild հեղինակավոր պարբերականի կողմից զեկույցի որոշ հատվածների հրապարակմանը:

430-էջանոց զեկույցը ակներևաբար հաստատում է, որ մի քանի երկրներ, որոնք հավակնում էին ֆուտբոլի աշխարհի առաջնություններն անցկացնելուն, դրանց թվում՝ նաև Ռուսաստանն ու Կատարը, փորձել են կաշառել այլ երկրների ներկայացուցիչներին՝ քվեարկության ժամանակ նրանց աջակցությունը ստանալու նպատակով: Այն ՖԻՖԱ-ին էր ներկայացվել երեք տարի առաջ: Հեղինակը ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով գլխավոր քննիչ Մայքլ Գարսիան էր: Սակայն զեկույցը ներկայացվելուն պես կասեցվել էր ՖԻՖԱ-ի կողմից, իսկ Գարսիան հրաժարական էր տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG