Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների պալատը ընդունել է ՆԱՏՕ-ում պարտավորություններին ԱՄՆ-ի հանձնառությունը վերահաստատող բանաձև


ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դրոշները, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ գրեթե միաձայն մի բանաձև է ընդունել, որով վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը ՆԱՏՕ-ում ստանձնած պարտավորություններին:

Բանաձևը նաև կոչ է անում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներից յուրաքանչյուրին մինչև 2024 թվականը համախառն ներքին արդյունքի առնվազ 2 տոկոսն ուղղել պաշտպանության ոլորտին: Նման պահանջով մասնավորապես հանդես է գալիս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալ Թրամփը, ով բազմիցս քննադատել է դաշնակիցներին՝ դժգոհելով ՆԱՏՕ-ին նրանց ֆինանսական հատկացումների չափից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG