Մատչելիության հղումներ

Պուտինը հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրն ուղարկել է Պետդումա՝ վավերացման


Հայաստանի և Ռուսաստանի նախագահները 102-րդ ռուսական ռազմակայանում, Գյումրի, 2-ը դեկտեմբերի, 2013թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրն ուղարկել է Պետդումա՝ վավերացման համար: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Պետդումայի պաշտոնական կայքը:

Ըստ համաձայնագրի՝ զորախումբը ստեղծվում է Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով: Այն պետք է ի զորու լինի համարժեք արձագանքել զինված ագրեսիային:

Համաձայնագիրը կնքվել է Մոսկվայում անցյալ տարվա նոյեմբերի 30-ին՝ 5 տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG