Մատչելիության հղումներ

Հայկ Պետրոսյան. «ՀՀԿ-ից և «Ելք»-ից առայժմ համագործակցության առաջարկներ չենք ստացել»


«Հանրապետական կուսակցությունից և «Ելք» դաշինքից առայժմ համագործակցության առաջարկներ չենք ստացել», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» խմբակցության անվստահության արժանացած անդամ Հայկ Պետրոսյանը։

«Առայժմ ոչ մի առաջարկ չի եղել, ես վստահեցնում եմ, որ եթե նույնիսկ առաջարկ լինի, ապա այն հանրայնացվելու է, ոչ մի փակ դռների շուրջ կոնսպերատիվ խոսակցություններ չեն լինելու», - ասաց Պետրոսյանը։

Հիշեցնենք, օրերս «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարեց ավագանիում իր խմբակցության երկու անդամներին՝ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին անվստահություն հայտնելու մասին։ Կուսակցությունը նշեց, որ անվստահության հիմք է ընդունվել Պետրոսյանի և Պարակշիևի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը։

Պետրոսյանն և Պարակշիևը հայտարարեցին, որ մանդատները վայր չեն դնելու, գործելու են ընդիմադիր դաշտում, մնալու են ավագանու անկախ անդամներ, որևէ խմբակցության մեջ չեն մտնելու և բաց են համագործակցության համար։ «Իշխանությունը, եթե ուզենա ինչ-ինչ հարցերում մեզ հետ համագործակցի, մեր առաջ քաշած խնդիրները լուծել, ապա մենք բաց ենք լինելու համագործակցությանը», - ասել էր Պետրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG