Մատչելիության հղումներ

Հոլանդիան մասամբ մեղավոր է Սրեբրենիցայի սպանդի համար․ դատարան


Բոսնիա և Հերցեգովինա - Սրեբրենիցայի սպանդի զոհերի հուշահամալիրը, արխիվ
Բոսնիա և Հերցեգովինա - Սրեբրենիցայի սպանդի զոհերի հուշահամալիրը, արխիվ

Նիդերլանդների վերաքննիչ դատարանը վճռել է, որ երկիրը մասամբ պատասխանատվություն է կրում Սրեբրենիցայում բոսնիացի սերբերի կողմից արական սեռի մոտ 300 մահմեդական բնակիչների սպանության համար․ 1995 թվականի հուլիսին նրանք վտարվել էին ՄԱԿ-ի հոլանդացի խաղաղապահների ռազմակայանի տարածքից և անպաշտպան էին մնացել:

Բոսնիացի սերբերի կողմից Բալկանյան պատերազմի ընթացքում սպանվել է ընդհանուր թվով մոտ 8 հազար արական սեռի մահմեդական, ինչը համարվում է Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում ամենադաժան զանգվածային սպանդը: Այն իրականացրել են նախկին գեներալ Ռադկո Մլադիչի զինյալները: ՄԱԿ-ի միջազգային դատարանը 2007 թվականին Սրեբրենիցայի սպանդը ճանաչել է որպես ցեղասպանություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG