Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Հնդկաստանը դիմել են Պակիստանին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ողջունում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, Վաշինգտոն, 26-ը հունիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Պակիստանին կոչ են արել ակտիվացնել պայքարն ահաբեկչության դեմ և թույլ չտալ, որ ահաբեկիչները Պակիստանի տարածքից հարձակումներ կատարվեն այլ պետությունների վրա:

Երեկ տեղի ունեցած առանձնազրույցից հետո Թրամփը և Մոդին ասել են, որ ԱՄՆ-ը և Հնդկաստանը համատեղ ջանքերով պայքարելու են ահաբեկիչների, այդ թվում՝ Պակիստանի տարածքում դիրքավորված «Ջաիշ Է Մոհամադ» և «Լաշքար Է Թաիբա» խմբավորումների դեմ:

Հնդկաստանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Քաշմիրում գտնվող զինյալ առաջնորդ Սայեդ Սալահուդինին «համաշխարհային ահաբեկիչ» հռչակելու համար: Դա համարվում է Հնդկաստանի համար դիվանագիտական լուրջ նվաճում:

Հնդկաստանը պնդում է, որ վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ հարձակումների է ենթարկվել Պակիստանում թաքնվող ահաբեկիչների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG