Մատչելիության հղումներ

Ռոհանի․ Կատարի շրջափակումն անընդունելի է


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրաժարվել է միանալ Սաուդյան Արաբիայի նախաձեռնած՝ Կատարի շրջափակմանը, ընդգծելով, որ ցանկանում է ամրապնդել հարաբերությունները Պարսից ծոցի այդ էմիրության հետ:

Հիշեցնենք, հունիսի 5-ին արաբական մի քանի պետություններ մեղադրեցին Կատարին ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ և դադարեցրին բոլոր տիպի հարաբերությունները այդ երկրի հետ: Կատարը հերքում է բոլոր մեղադրանքները:

«Թեհրանը Կատարի ժողովրդի և կառավարության հետ է: Ճնշումները, սպառնալիքները կամ պատժամիջոցները ճիշտ ճանապարհ չեն տարաձայնությունները լուծելու համար», - հայտարարել է Ռոհանին, ավելացնելով՝ Կատարի շրջափակումն անընդունելի է, և Իրանի օդային, ցամաքային, ջրային տարածքները միշտ բաց են լինելու Կատարի համար՝ որպես հարևան և եղբայր երկրի:

Պաշտոնական Թեհրանը, հակադրվելով բոյկոտին, արդեն մի քանի տոննա սնունդ է փոխանցել Դոհային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG