Հունիսի 27-ից 29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ նշելով, որ օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով:
Նախարարությւոնը նշում է, որ հանրապետության տարածքում` հունիսի 27-ից 28-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունիսի 29-ից 30-ը՝ երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 3-ից 4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: