Մատչելիության հղումներ

Իրաքյան բանակը պնդում է, որ Մոսուլի ազատագրման գործողությունը մոտենում է ավարտին


Իրաքյան զորքերի օդային հարվածներից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերից ծուխ է բարձրանում, 25-ը հունիսի, 2017թ.
Իրաքյան զորքերի օդային հարվածներից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերից ծուխ է բարձրանում, 25-ը հունիսի, 2017թ.

Իրաքի կառավարական բանակը պնդում է, որ Մոսուլի ազատագրման գործողությունը մոտենում է ավարտին: Այս մասին հայտարարում է իրաքյան բանակի ներկայացուցիչ գեներալ Սալամ ալ Օբեյդին` նշելով, որ «Իսլամական պետություն» խմբավորման վերջին հենակետ համարվող Մոսուլի հին քաղաքի 70 տոկոսն արդեն իսկ գտնվում է կառավարական զորքերի հսկողության տակ:

«Իսլամական պետություն»-ն այժմ առավելագույնը մեկ քառակուսի կիլոմետր տարածք է վերահսկում», - հայտարարել է իրաքցի զինվորականը:

Մոսուլը Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաքն է, այն զինյալները գրավել էին գրեթե երեք տարի առաջ: 2016-ի հոկտեմբերին Իրաքը հայտարարեց Մոսուլի ազատագրման գործողությունները սկսելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG