Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում տեղի ունեցած կրակոցների դեպքով:

Ըստ Քննչական կոմիտեի, հունիսի 25-ին՝ ժամը 22:50-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրիի սրճարաններից մեկի դիմաց հնչել են կրակոցներ: Նույն օրը՝ ժամը 23:15-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել քաղաքացի Գ.Հակոբյանը:

«Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքները ստացել է նշված սրճարանի դիմաց հնչած կրակոցների ժամանակ։ Դեպքի առթիվ Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին [սպանության փորձ] մասի և 235-րդ հոդվածի 1-ին [ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը] մասի հատկանիշներով։ Քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG