Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քուրդ-արաբական ուժերը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում գրավել են Ռաքքա քաղաքին մերձակա Ալ-Քադիսիա շրջանը։
Ռաքքայից արևմուտք գտնվող Քադիսիան «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքը ազատագրել է երեք օր տևած կատաղի մարտերից հետո։
«Իսլամական պետություն»-ից Ռաքքայի ազատագրման գործողություններ սկսելու մասին, հիշեցնենք, հայտարարվեց հունիսի սկզբին։
ԻՊ-ը, հիշեցնենք, Ռաքքան «խալիֆաթի» մայրաքաղաք է հռչակել, այստեղ կենտրոնացած են ահաբեկչական խմբավորման գլխավոր ուժերը: