Մատչելիության հղումներ

Մոսկվա-Երևան երթուղով անօրինական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը վթարի է ենթարկվել, կան տուժածներ


Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը այսօր առավոտյան վթարի է ենթարկվել Վրաստանում, ավտոբուսի ուղևորներից կան տուժածներ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, տուժել են Scania մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսի ուղևորներից 4-ը՝ Մարգարիտա Մարտիրոսյան (60 տ), Բարբարա Պետրոսյան (60 տ) և Մարգարիտա Կիրիևա (78 տ): Մարգարիտա Մարտիրոսյանն ու Բարբարա Պետրոսյանը տեղափոխվել են Մառնեուլ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տվյալներով ավտոբուսը բախվել է Nissan Tiida մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վթարված ավտոբուսը անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել:

«Ավտոբուսը պատկանում է «Ալբերտ տուր» ընկերությանը: Ընկերությունը մասնակցել է Երևան–Բրյանսկ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթին: Սակայն վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Այն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել: Դրանից բացի, գործունեության ընթացքում ընկերությունը թույլ է տվել մի շարք խախտումներ, որոնց համար ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության կողմից 2017թ. մայիսի 23-ին տուգանվել է 450 հազար դրամով, իսկ հունիսի 13-ին՝ 900 հազար դրամով», - ասված է Տրանսպորտի նախարարության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG