Մատչելիության հղումներ

Իսրայելի օդանավերը հարվածներ են հասցրել սիրիացիներին


Իսրայելի օդուժը մի շարք թիրախների է հարվածել Սիրիայում այն բանից հետո, երբ վաղ առավոտյան Սիրիայի կողմից արկեր են արձակվել Գոլանի բարձունքների ուղղությամբ:

Իսրայելն այդ վիճահարույց տարածքը Սիրիայից գրավել է 1967 թվականի պատերազմի ընթացքում և չի վերադարձնում, պնդելով, որ Գոլանի բարձունքները ռազմավարական դեր ունեն երկրի պաշտպանության համար: Ենթադրվում է, որ ականները բարձունքների ուղղությամբ են արձակվել ոչ թե միտումնավոր հրետակոծության, այլ բուն Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում միմյանց դեմ կռվող տարբեր զինված խմբավորումների գործողությունների արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG