Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ընտրանին զրկվեց Կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարի հաջորդ փուլ անցնելու հնարավորությունից


Ռուսաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարում ազգային հավաքականի անհաջող ելույթը չի ազդի մրցաշարի հաջող անցկացման վրա:

Ռուսաստանի ընտրանին երեկ Կազանում 42 հազար հանդիսատեսների մասնակցությամբ անցկացված խաղում 1-2 հաշվով պարտվել է Մեքսիկայի թիմին և զրկվել հաջորդ փուլ անցնելու հնարավորությունից:

«Ինչպես բոլորը, ես էլ եմ հիասթափված արդյունքից», - ասել է Ռուսաստանի փոխվարչապետ, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վիտալի Մուտկոն և ավելացրել. - «Սա ֆուտբոլ է, մեծ խաղ է, միշտ չէ որ ավարտվում է քո ցանկացած արդյունքով: Մեկը պետք է պարտվի, մենք հյուրընկալել ենք ֆուտբոլային մեծ միջոցառում և կշարունակենք այն անցկացնել բարձրագույն մակարդակով»:

Կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարը դիտվում է որպես Ռուսաստանի համար գլխավոր քննություն՝ 2018 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնելու առումով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG