Մատչելիության հղումներ

Ալբանացիները խորհրդարան են ընտրում


Ալբանիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները, որոնք կարող են նպաստել երկրի դեմոկրատական վարկանիշի ամրապնդմանը:

Վերլուծաբանները դա համարում են կարևոր գործոն, որը դրական ազդեցություն կունենա Եվրամիության հետ անդամակցության շուրջ հնարավոր բանակցությունների վրա:

2 միլիոն 900 հազար բնակչություն ունեցող, ՆԱՏՕ-ի անդամ այդ երկում հիմնական պայքարը մղում են իշխող սոցիալիստները և նրանց մրցակիցները՝ դեմոկրատականները:

Ալբանիան Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ է ստացել 2014 թվականին, սակայն բանակցային գործընթացն առաջ չի գնում բարեփոխումների դանդաղ իրականացման հետևանքով:

Դեմոկրատական կուսակցությունը սպառնացել է բոյկոտել ընտրությունները և պահանջում է սոցիալիստ Էդի Ռամայի հրաժարականը, պնդելով, որ միայն դա կերաշխավորի արդար քվեարկություն:

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը մայիսին միջնորդել են և կողմերին համոզել են շարունակել ընտրական գործընթացը, երաշխավորելով, որ ընդդիմությունը կստանա այն վերահսկելու հնարավորություն: Ենթադրվում է, որ ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն վաղը՝ հունիսի 26-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG