Մատչելիության հղումներ

Պակիստանում 148 մարդ է զոհվել շրջված նավթատար մեքենայի բռնկման հետևանքով


Պակիստանի Մուլթան քաղաքից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա նավթատար մեքենա է շրջվել և բռնկվել, դառնալով ավելի քան 148 մարդու մահվան պատճառ, կան տասնյակ վիրավորներ: Նախնական տվյալներով` վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը:

«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, հղում տալով Պակիստանի Փանջաբ մարզի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Ռիզվան Նասիրին, գրում է, որ մեքենայի շրջվելուց հետո հարյուրավոր գյուղացիներ են եկել դեպքի վայր՝ շրջված բեռնատարից արտահոսող հեղուկ վառելիքը հավաքելու: Ոստիկանությունը փորձել է արգելափակել տարածքը, սակայն այդ պահին նավթատարը բռնկվել է և տեղի է ունեցել հզոր պայթյուն:

Պակիստանի զինված ուժերը ուղղաթիռներ են ուղարկել դեպքի վայր` վիրավորներին էվակուացնելու համար:

Տեղական «Գեո TV»-ն ներկայացրել է ականատեսների վկայությունները, որոնց համաձայն հրդեհը բռնկվել է, քանի որ դեպքի վայրում ծխողներ են եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG