Մատչելիության հղումներ

Ռուս-ամերիկյան «թեժ գիծը» դեռ գործում է


Պենտագոնը հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է օգտագործել «թեժ գիծը»՝ Սիրիայում ամերիկացիների հետ անհարկի բախումներից խուսափելու համար: Այդ մասին հայտարարել է «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունները համակարգող՝ Բաղդադում տեղակայված հրամանատարական կենտրոնի ներկայացուցիչ գնդապետ Ռայան Դիլոնը:

Վերջերս, երբ ամերիկացիները խոցել էին մի սիրիական ռազմական օդանավ, ռուսներն ասել էին, թե անջատելու են «թեժ գիծը» և թիրախ են համարելու Սիրիայի օդային տարածքում հայտնված ցանկացած ոչ ռուսական և ոչ սիրիական օդանավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG