Մատչելիության հղումներ

Սերբիայի նախագահի պաշտոնամուտի արարողությունն ավարտվել է


Ալեքսանդր Վուչիչ, արխիվ
Ալեքսանդր Վուչիչ, արխիվ

Բելգրադում ավարտվել է Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել մեծ թվով երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 5 հազար մարդ: Հայաստանից այդ արարողությանը մասնակցել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

46-ամյա Վուչիչը երդմամբ ստանձնել է նախագահի պաշտոնը մայիսի 31-ին, բայց պաշտոնամուտի գլխավոր հանդիսությունը տեղի է ունեցել երեկ: Վուչիչի ընտրությունը երկրում հրահրել է բողոքի ցույցեր, ընդդիմությունը պնդում է, որ ավտորիտար աշխատաոճ դրսևորող նորընտիր նախագահը չափազանց մեծ լծակներ է ստացել, ինչը վտանգավոր է երկրի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG