Մատչելիության հղումներ

Իրանը ԱՄՆ-ին հորդորում է գործարքի չգնալ Սաուդյան Արաբիայի հետ

Իրանի ատոմային էներգետիկայի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, ով մեծ դեր է ունեցել 2015 թվականի միջուկային համաձայնագիրը կնքելու հարցում, «Գարդիան» պարբերականում հրապարակել է հոդված, որում Վաշինգտոնին կոչ է արել զերծ մնալ Սաուդյան Արաբիայի հետ գործարքից: Սալեհիի համոզմամբ, հնարավոր գործարքը կխախտի ուժերի հավասարակշռությունը Մերձավոր արևելքում:

Միացյալ Նահանգները մտադիր է մոտ 110 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք վաճառել տարածաշրջանում Իրանի թիվ մեկ մրցակից Սաուդյան Արաբիային: Սալեհին այդ գործարքն անվանում է «սադրանք»: Սալեհին գրել է նաև, թե այդ ծավալով զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային ոչ միայն էլ ավելի կապակայունացնի տարածաշրջանի վիճակն ու կմեծացնի հակամարտությունների հավանականությունը, այլև կասկածի տակ կդնի Իրանի և համաշխարհային տերությունների կնքած միջուկային համաձայնության կատարումը:

XS
SM
MD
LG