Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը 1 շաբաթում հրադադարը խախտել է 400 անգամ․ ԼՂ ՊՆ


Շփման գիծ, արխիվ
Շփման գիծ, արխիվ

Հունիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային 7 ավտոմատ նռնականետեր: Այս մասին հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարությունը:

«Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները, շնորհիվ իրենց մարտավարամասնագիտական բարձր պատրաստվածության և դիրքային համակարգերի տեխնիկական պատշաճ կահավորվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և, հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ, հետ շպրտել իր ելման դիրքերը:

Նահանջող հակառակորդը հայկական առաջնագծի մերձակա հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ: Ներթափանցման փորձը կանխելու ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վերջին օրերին շփման գծում լարվածության աճի առնչությամբ ուղերձներով են հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիությունը և ԱՄՆ-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG