Մատչելիության հղումներ

Ռուսական ռազմանավերը հրթիռակոծել են ԻՊ-ի դիրքերը


Միջերկրական ծովում գտնող ռուսական երկու ռազմանավերից և սուզանավից հրիթռակոծվել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը: Այսօր այդ մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ արձակված 6 հրթիռների թիրախը իսլամիստների Համա նահանգում տեղակայված հրամանատարական կետն էր և զինապահեստը:

Նախկիում ևս Ռուսաստանը Միջերկրական ծովի իր ռազմանավերից հրթիռային հարվածներ է հասցրել իսլամիստների դիրքերին: Ռուսաստանը Սիրիայի ռազմական գործողություններում ներգրավվել է 2015-ի սեպտեմբերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG