Մատչելիության հղումներ

Բարսեղ Թումանյան․ «Հայաստանում շատ հարցերում լճացում է»


Բարսեղ Թումանյան, արխիվ

Հայաստանի լավագույն օպերային երգիչներից մեկը՝ Բարսեղ Թումանյանը, ի թիվս մի շարք այլ արվեստագետների, 3 տարի առաջ իր թեկնածությունն էր դրել օպերային թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթում, սակայն, ի զարմանս երաժշտասեր հանրության, հաղթեց մասնագիտությամբ արաբագետ Տիգրան Արզումանյանը, որը կարճ ժամանակ պաշտոնավարելուց հետո հեռացավ:

Իսկ Բարսեղ Թումանյանն ընդունեց Ղազախստանի օպերային թատրոնում աշխատելու հրավերն ու մեկնեց ստեղծագործական աշխատանքի: Իհարկե՝ արվեստագետը պարբերաբար այցելում է Երևան, մասնակցում ուշագրավ մշակութային ձեռնարկների:

Այս օրերին Բարսեղ Թումանյանը կրկին Հայաստանի մայրաքաղաքում է: «Ազատության» հետ զրույցում նա շեշտեց՝ վստահ է, որ դեռ հրավերներ կունենա մեր օպերային թատրոնից: Նրա խոսքով՝ թատրոնում փոփոխությունների շունչ է զգացվում:

«Բայց մենք էլ միշտ ոգևորվում ենք, ես այն մարդն եմ, որն այնքան բան է տեսել․․․չեմ ուզում ոգևորվել, հետո ասել՝ չկա: Ես միշտ էլ ուզում եմ, որ լինի փոփոխություն: Հիմա ես Հայաստանում եմ ապրում, բայց ստեղծագործում եմ Ղազախստանում»,- ասում է երգիչն ու կատակում․ «Լավ կլիներ, եթե ապրեի Ղազախստանում, բայց ստեղծագործեի այստեղ»: Բարսեղ Թումանյանն ասաց նաև, որ այսուհետ տարին մեկ անգամ գալու է Հայաստան՝ համերգ տալու:

Ղազախստանում հայ օպերային երգիչը ոչ միայն օպերային թատրոնի աշխատանքներում է ներգրավված: Այնտեղ ավելի ընդգրկուն գործունեություն է ծավալում, նաև համալսարանում է դասավանդում, հաճախ օտարերկրացի ուսանողների հետ է աշխատում: «Իսկ այստեղ շատ հարցերում լճացում է»,- ասում է անվանի երգիչը:

Հարցազրույցն ամբողջությամբ ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG