Գործադիրն այսօրվա նիստում որոշում է կայացրել ճանպարհներին տեղադրված տեսախցիկների արձանագրած խախտումներից ստացվող միջոցներն ուղղել զոհված ազատամարտիկների, զինծառայողների անօթևան ընտանիքների, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան և բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ յուրաքանչյուր տարի կառավարությունը բյուջետային ծրագրով այս հարցը լուծում է 500 միլիոն դրամի շրջանակում, այս փոփոխությամբ, նշված բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը կլուծվի:
Հաջորդ տարի ծրագիրը կուղղվի երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդիրների լուծմանը:
Նախատեսվում է նաև զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանի բուժումը Գերմանիա շարունակելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացնել մոտ 8 միլիոն 323 հազար դրամ հատկացնել։