Մատչելիության հղումներ

Առնվազն 12 զոհ, տասնյակ վիրավորներ Պակիստանում պայթյունի հետևանքով


Պակիստան - Պայթյունի հետևանքները Քուեթայում, 23-ը հունիսի, 2017թ․
Պակիստան - Պայթյունի հետևանքները Քուեթայում, 23-ը հունիսի, 2017թ․

Պակիստանում ոստիկանական բաժանմունքի մոտ այսօր իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, որոնցից հինգը՝ իրավապահներ: Ավելի քան երկու տասնյակ վիրավորներ կան, մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Ականապատված ավտոմեքենայի միջոցով հարձակումը կատարվել է Պակիստանի հարավարևմտյան Բելուջիստան նահանգի կենտրոն Քուեթա քաղաքում:

Բելուջիստանը սահմանակից է Աֆղանստանին և Իրանին: Վերջին տասնամյակում այս նահանգում հազարավոր մարդիկ են զոհվել բռնությունների, ծայրահեղական իսլամիստ զինյալների, անջատական գրոհայինների ու ահաբեկիչների հարձակումների հետևանքով:

Այսօրվա հարձակման պատասխանատվությունը առայժմ որևէ ահաբեկչական կազմակերպություն չի ստաձնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG