Մատչելիության հղումներ

Կարմիր հրապարակից բերման ենթարկված նկարչուհին ազատ է արձակվել հոգեբուժարանից


Նկարչուհի Կատրին Նենաշևա և Pussy Riot խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովա, արխիվ

Ռուսաստանում հոգեբուժարանից ազատ է արձակվել նկարչուհի Կատրին Նենաշևան:

Նկարչուհուն Մոսկվայի Կարմիր հրապարակից ոստիկանները բերման էին ենթարկել երեկ և տեղափոխել հոգեբուժարան բժշկական հետազոտության ենթարկելու համար: Հոգեբույժը ոստիկաններին ասել է, թե Նենաշևային հոսպիտալացնելու պատճառներ չի տեսնում, ինչից հետո նրան ազատ են արձակել:

Նկարչուհին հարցազրույց է տվել «Նովայա Գազետա» թերթին: Նրա խոսքով՝ ոստիկանների զեկույցում գրված էր, որ ինքը «հասարակական վայրում գտնվել է վիրտուալ իրականության մեջ, ինչը արգելված է»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG