Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 24-28-ը կմասնակցի Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ միջոցառմանը կմասնակցի նաև պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: