Մատչելիության հղումներ

Նեմցովի սպանության համար մեղադրվողներին ցմահ ազատազրկում է սպառնում


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում: Այս մասին «ՌԻԱ նովոստի» գործակալությանը հայտնել է Մոսկվայի շրջանային զինվորական դատարանի դատավորը:

Վճռի՝ այսօր սկսված ընթերցումը կշարունակվի հունիսի 27-ին: Մեղադրյալի աթոռին ենթադրյալ սպանողն է ՝ Զաուր Դադաևը, Համզաթ Բախաևը, ով քննության տվյալներով պետք է թացներ սպանություն կատարողներին, Թեմիրլան Էսկերխանովը, ում վերագրվում է Նեմցովին հետապնդելը և Անզոր ու Շադիդ Գուբաշևները:

Շարունակվում է նաև քննությունը գործից առանձնացված մասով: Դրա շրջանակներում հետախուզվում է սպանության ենթադրյալ պատվիրատու և կազմակերպիչ Ռուսլան Մահմուդինովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG