Մատչելիության հղումներ

ԱԻՆ. Վարժանք մետրոպոլիտենում, հնարավոր է փրկարարական ուժերի կուտակում


Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) զգուշացնում է, որ այսօր՝ ժամը 22:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կկայանա «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում» թեմայով վարժանքի փորձը:

Բուն ուսումնավարժության անցկացումը նախատեսվում է հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ին:

«Ուսումնավարժության ընթացքում մետրոպոլիտենի շուրջ լինելու է Հայաստանի ԱԻՆ փրկարարական ուժերի որոշակի կուտակում, ուստի հորդորում ենք մեր համաքաղաքացիներին խուճապի չմատնվել: Վարժանքի ուսումնական նպատակներն են կատարելագործել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխգործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունն ստեղծված իրավիճակում, ինչպես նաև կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG