Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի զեկույցը հակադրվում է Սերժ Սարգսյանի տեսլականին, ՀՀ բնակչությունը կնվազի


2050 թվականին Հայաստանի բնակչությունը կկազմի մոտ 2 միլիոն 700 հազար մարդ: Այս տվյալը ներկայացված է հունիսի 21-ին ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում։

Մայիսի 18-ին ԱԺ-ում ունեցած ծավալուն ելույթում նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած տեսլականի համաձայն, 2040-ին Հայաստանի բնակչությունը պետք է կազմի 4 միլիոն։ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարաբերությունների բաժնի պատրաստած զեկույցի համաձայն, Հայաստանի բնակչությունն այժ 2 մլն 930 հազար է: Ավելին, ըստ նույն փաստաթղթում արված կանխատեսման, 2100 թվականին Հայաստանում ապրելու է ընդամենը 1մլն 849 հազար մարդ:

Ըստ ՄԱԿ-ի, նվազելու է նաև Վրաստանի բնակչությունը՝ 3,9 միլիոնից հասնելով 2,5-ի, նաև Ռուսաստանինը՝ 144 միլիոնից հասնելով 124 միլիոնի: Ադրբեջանի բնակչությունը ևս կկրճատվի՝ 9,8 միլիոնից նվազելով 9,5 միլիոնի, Իրանի 81,1 մլն կազմող բնակչությունը նույն շրջանում կկազմի 72,4 միլոն: Մինչդեռ՝ Թուրքիայի բնակչությունը կաճի՝ 76,5 միլիոնից դառնալով 85,7 միլիոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG