Մատչելիության հղումներ

Ահաբեկչության ձախողված փորձի առնչությամբ Բելգիայում չորս մարդ է ձերբակալվել


Բելգիա - Ոստիկանությունը անվտանգության միջոցառումներ է իրականացնում Բրյուսելի կենտրոնական կայարանում, 21-ը հունիսի, 2017թ․

Բելգիայի իրավապահները ձերբակալել են չորս անձի, ովքեր առնչություն ունեն Բրյուսելի կենտրոնական կայարանում ահաբեկչության փորձին: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:

Նախօրեին հայտնի է դարձել, որ պայթյունը փորձել էր իրականացնել ծագումով Մարոկոյից 36-ամյա անձը, ում նախկինում չեն կասկածել ծայրահեղականների հետ կապեր ունենալու մեջ, սակայն հայտնի է, որ նա համակրում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Ահաբեկչության փորձը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան: Հարձակվողը փորձել է ինքնաշեն ռումբը պայթեցնել ճամպրուկի մեջ, սակայն տեղում սպանվել է զինվորականների կողմից: Կայարանում գտնվողներից ոչ ոք չի տուժել:

Բրյուսելում 2016 թվականի մարտին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բելգիայում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են կիրառվում: Այն ժամանակ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 32 մարդ զոհվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG