Մատչելիության հղումներ

Աշխարհի բնակչությունը 2017-ին կհասնի 7․6 միլիարդի․ ՄԱԿ զեկույց


Հնդկաստան - Մարդիկ մայրաքաղաք Նյու Դելիի փողոցներից մեկում, արխիվ
Հնդկաստան - Մարդիկ մայրաքաղաք Նյու Դելիի փողոցներից մեկում, արխիվ

Աշխարհի բնակչությունը այս տարի կհասնի 7.6 միլիարդի, իսկ մինչև 2050 թվականը՝ 9.8 միլիարդի՝ Հնդկաստանի, Պակիստանի, Նիգերիայի, Կոնգոյի, Եթովպիայի, Տանզանիայի, Միացյալ Նահանգների, Ուգանդայի և Ինդոնեզիայի հաշվին: Սա ՄԱԿ-ի վերլուծությունն է, որը զեկույցի տեսքով հրապարակվել է երեկ:

Ըստ այդ կանխատեսումների՝ Հնդկաստանը, որը ներկայումս բնակչության թվով երկրորդն է աշխարհում՝ 1.3 միլիարդ մարդ, ամենայն հավանականությամբ, 7 տարվա ընթացքում կգերազանցի Չինաստանին, որի բնակչությունն այժմ 1.4 միլիարդ է:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ բնակչության թվի աճը ամենաաղքատ երկրներում նոր խնդիրներ կստեղծի սննդի, կրթության, առողջապահության և այլ հարցերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG