Մատչելիության հղումներ

Միչիգանի օդանավակայանում 49-ամյա քվեբեկցին ոստիկանի է դանակահարել՝ «Ալլահ աքբար» գոռալով


Կանադա, Քվեբեկ - Մոնրեալի այն շենքը, որում բնակվում է Ամոր Ֆթուհին, ոստիկանները հսկողության տակ են վերցրել, 21-ը հունիսի, 2017թ․
Կանադա, Քվեբեկ - Մոնրեալի այն շենքը, որում բնակվում է Ամոր Ֆթուհին, ոստիկանները հսկողության տակ են վերցրել, 21-ը հունիսի, 2017թ․

Միչիգանի օդանավակայանում կանադացի մի տղամարդ դանակահարել է ոստիկանին՝ «Ալլահ աքբար» («Ալլահը մեծ է») գոռալուց հետո:

Միացյալ Նահանգների պաշտոնական աղբյուրները միջադեպը որպես ահաբեկչական գործողության փորձ են որակում, չունենալով դեռևս հստակ տեղեկություն՝ արդյոք այդ անձը ավելի մասշտաբային գործողության է փորձել դիմել: 49-ամյա քվեբեկցի Ամոր Ֆթուհին ձերբակալվել է:

Համաձայն Հետաքննությունների դաշնային բյուրոյի, նախքան ոստիկանին դանակահարելը Ֆթուհին նաև ասել է․ - «Դուք մարդկանց ենք սպանել Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում, և մենք բոլորս ենք մեռնելու»:

Հիշեցնենք՝ երկու օր առաջ էլ Բրյուսելում երիտասարդ տղամարդը «Ալլահ աքբար» բղավելուց հետո փորձել էր ուղևորների խմբի մեջ ինքնաշեն ռումբի հզոր պայթյուն իրականացնել: Պարեկության անող զինվորները իսկույն արձագանքել էին վտանգին և կրակոցներով սպանել հարձակվողին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG