Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում մեկնարկել են ամերիկա-չինական բանակցությունները


Այսօր Վաշինգտոնում մեկնարկել են ամերիկա-չինական բարձր մակարդակի բանակցությունները: Ամերիկյան կողմից դրանց մասնակցում են ԱՄՆ պետքարտուղարը և պաշտպանության նախարարը, չինական կողմից՝ պետխորհրդի անդամն ու գլխավոր շտաբի պետը:

Այս հանդիպման նպատակն է՝ քննարկել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումներ գործադրելու հնարավորությունները, որպեսզի Փհենյանը հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերից:

Հունիսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այդ ուղղությամբ Պեկինի ջանքերը ձախողվել են: Հյուսիսային Կորեայի մասին Թրամփի հռետորաբանությունը հատկապես խստացել է հյուսիսկորեական գերության մեջ գտնված ամերիկացի ուսանողի մահից հետո: Օրերս նա մահամերձ վիճակում հանձնվել էր ամերիկյան իշխանություններին, բայց մի քանի օր անց մահացել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG