Մատչելիության հղումներ

Բաքուն հայտնում է նռնակի պայթյունի հետևանքով զոհվածի մասին, քրգործ է հարուցվել «անզգույշ սպանության» հատկանիշով


Ադրբեջանի Եվլախ քաղաքում նռնակի պայթյունից մի քաղաքացի է զոհվել: Եվլախի դատախազությունից ԱՊԱ-ին ասել են, որ կիսակառույց, լքված շենքի տարածքում հունիսի 21-ին հայտնաբերել են 1993 թվականին ծնված Մուստաֆա Սուլեդին օղլուի մարմինը:

Նախնական վարկածով՝ նրա ձեռքում նռնակ է պայթել: Քրեական գործ է հարուցվել անզգույշ սպանության հոդվածով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG