Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 22-ին բացվելու է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի արձանը:
«Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ, Հավելի արձանի պաշտոնական բացումը կատարելու են Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկին: Վացլավ Հավելի արձանը տեղադրվելու է նրա անունը կրող զբոսայգում: