Մատչելիության հղումներ

Վրաստանում ԱՄՆ դեսպանը քննադատել է ՌԴ քաղաքականությունը


Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլի, արխիվ

Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին ասել է, թե Ռուսաստանն ամեն ինչ անում է՝ թույլ չտալու համար Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, այդպիսով հրաժարվելով հարգել Վրաստանի ինքնիշխանությունը:

Դեսպանն այս մասին խոսել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

Յան Քելլին նաև նշել է, որ Վրաստանը ԱՄՆ-ի բարեկամ երկիր է: «Մենք աջակցում ենք ձեզ և ակնկալում ենք, որ ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու ճանապարհով դուք ավելի առաջ կգնաք»,- հայտարարել է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG