Վրաստանում անհետացած ու Ադրբեջանի բանտում հայտնված լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան հրավիրվել է հարցաքննության: Այսօր նա գնալու է Վրաստանի ոստիկանություն:
Մուստաֆաևան երեկ երեկոյան է վերադարձել Բրյուսելից, որտեղ ներկա էր գտնվել Եվրախորհրդարանում «Աֆղան Մուխթարլիի գործը և մամուլի իրավիճակը Ադրբեջանում» բանաձևի քննարկմանը:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ կինը ևս մեկ անգամ պնդել է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատու են իր ամուսնու առևանգման գործում: Մուստաֆաևան ասել է, թե հույս չի կապում ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Վրաստանի հետաքննությունների հետ: Նրա խոսքով՝ Մուխթարլիի գործը մեծ քննություն է Վրաստանի համար, և դրա առնչությամբ վարչապետի և ներքին գործերի նախարարի անգործությունը զարմանք է հարուցում: