Մատչելիության հղումներ

Աստանայի օդանավակայանը՝ այսուհետ Նազարբաևի անվան


Ղազախստան - Աստանայի միջազգային օդանավակայանը, արխիվ
Ղազախստան - Աստանայի միջազգային օդանավակայանը, արխիվ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի օդանավակայանը վերանվանվել է երկրի երկարամյա ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի անունով: Այս մասին հաղորդում է Ղազախստանի պետական մամուլը՝ վկայակոչելով կառավարության համապատասխան որոշումը:

«Կազախստանսկայա պրավդա» թերթը գրում է, որ Աստանայի միջազգային օդանավակայանը Նազարբաևի անունով կոչելու կառավարության որոշումը անմիջապես ուժի մեջ է մտել:

Նուրսուլթան Նազարբաևը շուրջ երեք տասնամյակ նավթով հարուստ երկրի անփոփոխ ղեկավարն է: Նրա անունով են կոչվում ազգային համալսարանը և մի շարք դպրոցներ:

Իրավապաշտպան խմբերը մշտապես մեղադրում են Նազարբաևին քաղաքական ընդդիմությանը, անկախ լրագրողներին, ոչ կառավարական կազմակերպություներին, արհմիություններին ճնշելու մեջ:

Այս տարի ավելի վաղ, Կենտրոնական Ասիայի մեկ այլ երկիր՝ Ուզբեկստանը մայրաքաղաք Տաշքենդի օդանավակայանը անվանել է հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի անունով, ով ավելի քան քառորդ դար երկրի ավտորիտար համարվող ղեկավարն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG