Մատչելիության հղումներ

Լավրով․ ԱՄՆ նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ հիմքեր չունեն


Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լը Դրիանը Մոսկվայում համատեղ ասուլիսի ժամանակ, 20-ը հունիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ հիմքեր չունեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։

«Սա չի բարելավում մթնոլորտը», - ասել է Լավրովը` Միացյալ Նահանգներին մեղադրելով ռուսաֆոբիայի մեջ:

Երեկ ԱՄՆ-ը ընդլանել է պատժամիջոցների ցանկը։ Այնտեղ հայտնվել են 38 նոր ընկերություններ և անհատներ, այդ թվում՝ երկու ռուսաստացի պետծառայողներ իրենց օգնականների հետ։

Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանեց 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցման պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG