Մատչելիության հղումներ

Բեռլինի բնակիչը դատապարտվել է «փոքրիկ Լիզային» բռնաբարելու համար


Բեռլինի բնակիչը դատապարատվել է 1 տարվա և 9 ամսվա պայմանական ազատազրկման՝ անչափահասի բռնաբարության համար, ում ռուսական մամուլը հիշատակել է որպես «փոքրիկ Լիզա»:

Մեղադրյալը նաև պարտավորվել է 3 հազար եվրո փոխանցել բռնության զոհերի օգնության հիմնադրամին: Դատապարտյալը խոստովանել է իր մեղքը, այդ իսկ պատճառով՝ «փոքրիկ Լիզան» դատարանում ելույթ չի ունեցել: Դատարանը նշել է, որ սեռական ակտը տեղի է ունեցել փոխադարձ ցանկությամբ, թեև ակտի պահին աղջկա 14 տարին դեռ բոլորած չի եղել: Ավելի վաղ դատարանը հայտարարել էր, որ մեղադրյալին մեղսագրվող արարքը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերին: Ըստ դատարանի, այդ դրվագները որևէ առնչություն չունեն «փոքրիկ Լիզայի» անհետացման պատմության հետ:

2016 թվականի հունվարին ռուսական մամուլը հաղորդել էր ծագումով ռուսաստանցի «փոքրիկ Լիզայի» անհետացման մասին: Ռուսական մամուլը գրում էր, որ միգրանտներն առևանգել և բռնաբարել են նրան: Ռուսաստանյան լրատվամիջոցները գերմանական ոստիկանությանը մեղադրում էին գործը փակելու փորձերի մեջ, ինչի նպատակը միգրանտների հանցագործությունները թաքցնելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG