Մատչելիության հղումներ

Մոուրինյոն ևս կասկածվում է հարկերից խուսափելու մեջ


արխիվ
արխիվ

Իսպանիայի դատախազությունը «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կասկածում է հարկերից խուսափելու մեջ: Իրավապահների տվյալներով՝ մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզիչ աշխատելու ժամանակ նա խախտել է երկրի ֆինանսական օրենսդրությունը:

Մոուրինյոն «Ռեալը» ղեկավարել է 2010-2013 թվականներին: Դատախազության տվյալներով՝ 2011-2012 ժամանակահատվածում մարզիչն, ընդհանուր առմամբ, չի վճարել 3,3 միլիոն եվրոյի հարկ:

Ավելի վաղ Իսպանիայի դատախազությունը համանման մեղադրանք էր ներկայացրել «Ռեալի» առաջատար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին, ով, ըստ իրավապահների, 2010 թվականին հատուկ ստեղծել է մի ընկերություն՝ Իսպանիայում ստացած եկամուտները թաքցնելու համար, ինչի արդյունքում չի վճարել մոտ 15 միլիոն եվրո հարկ:

Մայիսի վերջին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը համարվող Ռոնալդուն կրկին հարկային սկանդալի կենտրոնում էր հայտնվել: Այն ժամանակ մամուլը գրեց, որ մարզիկը մտադիր է դատական քաշքշուկից խուսափելու համար ինքնակամ 6 միլիոն եվրո վճարել, որպես փոխհատուցում՝ իսպանական օրենսդրությունը խախտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG