Մատչելիության հղումներ

Կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի վարդապետը


Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան, արխիվ
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Խորեն վարդապետ Հովհաննիսյանը՝ Վիրահայոց թեմից:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ հայրապետական տնօրինության համար հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գրությունը Խորեն վարդապետ Հովհաննիսյանի կողմից հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքելու վերաբերյալ և առ այդ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Նշան Հովհաննիսյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG