Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկամսյա պաշտոնավարումից հետո հրաժարական է տվել


Սիլվի Գուլար, մայիս, 2017թ․
Սիլվի Գուլար, մայիս, 2017թ․

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սիլվի Գուլարը պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց հրաժարական է տալիս: Հրաժարականի դիմումը նա ուղարկել է երկրի նախագահ Էմանյուել Մակրոնին:

Հաղորդվում է, որ արդեն նախկին նախարարի այդ որոշումը պայմանավորված է աշխատանքային սկանդալով: Գուլարին կասկածում են Եվրախորհրդարանում իր օգնականներին աշխատանքի ընդունելիս օրենքներ խախտելու մեջ: Գործով հետաքննություն է ընթանում:

Մինչ Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելը Սիլվի Գուլարը 2009 թվականի մայիսից Եվրախորհրդարանում զբաղվում էր օրենսդրական գործունեությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG