Մատչելիության հղումներ

Քրգործ՝ 2011-14-ին մոտ 7 կմ խողովակաշարի պակասորդի փաստով


Խողովակաշարի շինարարություն Հայաստանում, արխիվ
Խողովակաշարի շինարարություն Հայաստանում, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Ֆինանսների նախարարությունից, Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունից, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011-2014 թվականներին պետության և պետության մասնակցությամբ ընկերության սեփականություն հանդիսացող 50 հազար 90 մետր ընդհանուր երկարությամբ 820-920 միլիմետր տրամագծով Կամենկա-Վանաձոր խողովակաշարի գույքագրումների, ի պահ հանձնման և օտարման գործընթացների արդյունքում արձանագրվել է ընդհանուր 6 հազար 819 մետր՝ 164 միլիոն 678 հազար 850 դրամ արժեքով խողովակաշարի պակասորդ, իսկ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել պետական սեփականություն հանդիսացող խողովակաշարի պակասորդի հանգամանքները պարզելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Այս մասին ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի («առանձնապես խոշոր չափերով գողություն») և 315-րդ հոդվածի 2-րդ մասի («պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG